Մաչետեով զինված տղամարդը հարձակվել է զինվորականների վրա, որոնք պարեկում էին Բելգիայի մայրաքաղաքում, հայտնում է Le Soir պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 21:15-ին, Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Էմիլ Ժաքմենի պուրակում:

Որոշ ականատեսներ հայտնել են կրակոցների մասին: Այլ վկաներ նշել են, որ տղամարդը հարձակվել է 2 զինվորի վրա:

Հարձակվողի վրա կրակել են: Տուժել են պարեկող զինծառայողները, սակայն, նախնական տեղեկություններով, ծանր վնասվածքներ չեն ստացել:

Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ են ժամանել բուժաշխատողներ: Ոստիկանությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկողության ներքո է: