ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:



























