Իրանական Ebtekar օրաթերթը գրում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հնարավոր է համարում Մարադոնային Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնելը:

Ասիական խաղերում չեմպիոն ու մեդալակիր դարձած իրանցի մարզիկների հետ հանդիպման ժամանակ Մարադոնայի նշանակման հավանականության մասին հարցին Ահմադինեժադը, ի նշան դրական պատասխանի, գլխով է արել: