Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 8 շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է: Այրվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող «Աուդի Ա-8» մակնիշի 07 ՕԼ 750 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





























