Չինական «Ժենմին Ժիբաո» թերթը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ 2017» համաժողովի շրջանակում գործարկել է միջազգային հետազոտական կենտրոն։

Միջազգային հետազոտական կենտրոնը ողջունել է միջազգային հետազոտությունների ոլորտի 14 փորձագետներին, որոնք ժամանել են Դունհուան քաղաք։

Հիշեցնենք, որ Չինաստանի Դունհուան քաղաքում սեպտեմբերի 19-ին բացվել է մեդիահամագործակցության «Մեկ ճանապարհ, մեկ գոտի 2017» մեդիա ֆորումը։ Ֆորումին մասնակցում են 126 երկրների 265 լրատվամիջոցներ, որոնց թվում՝ NEWS.am–ի, Նոյյան տապան գործակալության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները։ Սա 2014 թվականից սկսած՝ արդեն 3-րդ նմանատիպ ֆորումն է, որն ընթանում է Չինաստանի «Ժենմին Ժիբաո» պետական թերթի հովանու ներքո։

Ֆորումը կոչված է Չինաստանի կողմից գործարկված ներ մետաքսի ճանապարհի երկրների լրատվամիջոցների հետ կապեր հաստատելուն եւ դրա զարգացմանը: