Հայտնի վրացի երգչուհի Նանի Բրեգվաձեն հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանի մայրաքաղաքում:

Նա հրավեր է ստացել Մոսկվայի տեխնիկական համալսարանի կողմից: Համերգը պետք է հայանար դեկտեմբերի 22-ին, սակայն, երգչուհու խոսքով, ինքն իր  համաձայնություն չի տվել:

«Թեեւ դա, հնարավոր է, իմ մեղքն է: Ես պետք է տեղեկացնեի նրանց, որ հրաժարվում են այդ համերգին մասնակցելուց: Ես պետք է իմ ժողովրդի հետ լինեմ»,- ասել է Նանի Բրեգվաձեն վրացի լրագրողներին, հավելելով, որ Մոսկվայում արդեն վաճառվել են իր համերգի տոմսերը, հաղորդում է GHN-ը:

Նանի Բրեգվաձեն նշել է, որ հրաժարվում է հանդես գալ Ռուսաստանում 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո: