ԱՄՆ–ում հինգ դեռահաս մեղադրվում են ոչ դիտավորյալ սպանության մեջ այն բանից հետո, երբ նրանք քարեր են գլորել ժայռից I-75 մայրուղու վրա, փոխանցում է Americaru-ն։

Միչիգանից 5 տղաների կդատեն, ինչպես մեծահասակների՝ իրենց հրահրած քարաթափի արդյունքում 32-ամյա տղամարդու մահվան պատճառով։

Նրանց առաջադրվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք, երկրորդ աստիճանի սպանության նպատակով դավադրություն և ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում։

Դեռահասներից մեկը՝ Քայլ Էնգերը 17 տարեկան է, իսկ մյուսները՝ Ալեքսանդր Միլլերը, Մարկ Սեկելսկին, Միկադին Փեյնը և Թրեւոր Գրեյը՝ 15 տարեկան։

Նրանք ժայռից ճանապարհի վրա են  գլորել մոտ 12 խոշոր բեկոր, որի հետեւանքով քարերի տակ են մնացել մի քանի մեքենա, այդ թվում նաև Քենեթ Էնդրյու Ուայթի ֆուրգոնը։ Բեկորը, որն ընկել է նրա մեքենայի վրա, կոտրել է մեքենայի ապակին ու սպանել նրան։ Քարերը գլորելուց հետո կասկածյալները գնացել են տեղի արագ սննդի սպասարկման կետ՝ սնվելու։

Դեռահասները դատարանի առաջ կկանգնեն հոկտեմբերի 24-ին Դենեսիում։