Քալիֆորնիայում տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել տների, մեքենաների, երկու լցակայանների եւ գինու գործարանի ուղղությամբ, քաղաքի հյուսիսում գտնվող փոքրիկ մի քաղաքում։ Հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել են մի կին եւ ահազանգով դեպքի վայր ժամանած մի ոստիկան։ Հանցագործին ձերբակալել են, հաղորդում է Americaru-ն։

61-ամյա Ալան Էշմորը մեղավոր է նաեւ փոքր հրդեհի համար, որը նա արել էր, երբ փորձում էր փախչել ոստիկաններին։ Լեյք շրջանի շերիֆ Բրայան Մարտինի խոսքով, իրենք դեռ չգիտեն նրա արարքի դրդապատճառները։

Շրջանային դատախազ Դոն Անդերսոնը նշել է, թե չարագործը ինչ-որ բանից նեղված է եղել։ Էշորին քաղաքում լավ են ճանաչել, նա ի քանի մանր հանցանքների համար բանտում է անցկացրել։ Մեքենայից մեծ քանակությամբ զենք են առգրավել։