Չինական China Eastern Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ ընկել է օդանավից, հաղորդում է   South China Morning Post-ը:

Դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը թռիչքի է պատրաստվել: 3 մետր բարձրությունից ընկնելով՝ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ եւ վնասվածքներ  է ստացել:

Դեպքի պատճառով թռիչքը 2 ժամով հետաձգվել է: