Մադագասկարում ժանտախտի համաճարակի պատճառով մահացածների թիվը 124-ի է հասել, հաղորդում է AFP-ն՝ նշելով, որ տեղական իշխանությունները զգուշանալով են ասում, որ ժանտախտի տարածումը նվազել է:
Վերջին տվյալներով՝ ժանտախտով 1113 մարդ է վարակվել:
Մադագասկարը 1980-ից ամեն տարի տառապում է ժանտախտի բռնկումներից :
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս ժանտախտի բռնկումն անսովոր է, քանի որ այն քաղաքային շրջաններում է տարածվել՝ մեծացնելով ինֆեկցիայի փոխանցման վտանգը:




























