Հեղինակավոր պլաստիկ վիրաբուժության կլինիկան հաքերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում առեւանգվել են հիվանդների անձնական տվյալները, հայտնում է BBC-ն:  

Լոնդոնի London Bridge Plastic Surgery (LBPS) կլինիկայի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համակարգչային մասնագետներն ու ոստիկանությունը հաստատել են համակարգը կոտրելու փաստը:

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:

Իրեն Dark Overlord («սեւ տիրակալ») անվանող հաքերը կամ հաքերային խումբը հայտարարել է, որ առեւանգել է կլինիկայի հիվանդների սեռական օրգանների եւ մարմնի այլ մասերի լուսանկարներ, որոնց մի մասը փոխանցվել է Daily Beast-ին:

Պնդվում է, որ առեւանգված տվյալների թվում տեղեկություններ կան նաեւ թագավորական ընտանիքի անդամների մասին:

Ոստիկանությունից հայտնել են, որ կիբերհարձակման մասին իրենց տեղեկացրել են հոլտեմբերի 17-ին՝ հավելելով, որ առայժմ ոչ մեկը կալանավորված չէ, Կազմակերպված հանցավորության վարչությունում քննությունը շարունակվում է: