Բուլղարիայի հարավ-արեւելքում տեղատարափ անձրեւների հետեւանքով 3 մարդ է զոհվել, մեկն անհետ կորած է համարվում, փոխանցում է Reuters-ը:

Եղանակային վատ պայմանները էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ են առաջացրել  առնվազն 5 գյուղի համար: Կամենոյում ափերից դուրս եկած գետերը հեղեղել են տասնյակ տներ եւ ճանապարհներ արգելափակել, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:

Տրաստիկովո գյուղի բնակիչները ամբարտակի փլուզումից հետո տարհանվել են: