Գերմանիայում ժամանկավոր փախստականների կենտրոնների պահակները միգրանտներին, այդ թվում անչափահասներին,  դրդում են մարմնավաճառության, հաղորդում է ZDF-ն:

ZDF թղթակիցները հաղորդում են, որ ճամբարներում կավատների խմբեր կան եւ հենց պահակներն են առաջին անգամ առաջարկում  փախստականներին այդ միջոցով գումար աշխատել:

«16-ից բարձր եւ որքան երիտասարդ, այնքան թանկ», — պատմել է ճամբարի աշխատակիցներից մեկը:

Կավատության մասին լուրերը հաստատել է 20-ամյա աֆղանացի միգրանտը:

Նրան մերժել էին ապաստան տրամադրել եւ նա չգիտեր ինչ աներ, մինչեւ նրան չդիմեց պահակը.  «Կնոջ հետ սեքսի համար կարելի է 30, իսկ երբեմն էլ 40 եվրո ստանալ»:

Աֆղանացին համաձայնել էր, քանի որ իրեն գումար էր պետք: