Լաս Վեգասում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգություն կատարած Սթիվեն Փեդոկի եղբորը՝ Բրյուս Փեդոկին, ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիա պահելու համար, հաղորդում է TMZ-ն:
Նրան Կալիֆորնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդի ծերանոցից են տարել:
Ոստիկաններին հաղորդել են, որ նրա համակարգչում մանկական պոռնոգրաֆիա կա եւ ոստիկաններին հաջողվել է խուզարկության համար հրամանագիր ստանալ:
Պարբերականի հաղորդմամբ՝ իրավապահ մարմնի աշխատակիցները ավելի վաղ փորձել են գտնել Բրյուսին, սակայն նրա եղբոր կատարած հանցագործությունից հետո, անանուն աղբյուրը նրանց հայտնել էր տղամարդու գտնվելու վայրի մասին:
Սթիվեն Փեդոկը Mandalay Bay հուրանոցի 32-րդ հարկի համարից ավտոմատ զենքից կրակ էր բացել քանթի երաժշտության փառատոնի մասնակիցների վրա, այնուհետ ինքնասպան եղել:
Արդյունքում 58 մարդ զոհվել էր, 500-ը՝ վիարվորվել:
Նրա համարում 23 միավոր զենք էր հայտնաբերվել, նեռրառյալ 19 ավտոմատ հրացան, ավելի քան 1000 փամփուշտ, իսկ Մեսքիթի նրա տանը ոստիկանությունը իր բոլոր բաղադրիչներով պայթուցիկ էր գտել:
Իրավապահ մարմիններին դեռ չի հաջողվել Փեդոկի հանցագործության դրդապատճառները պարզել:


























