Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում Ծիեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 34 ZP 497 համարանիշի եւ Infiniti մակնիշի 44 QQ 404 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ Opel-ը գլխվայր շրջվել է։

ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։