ՌԴ Նովոսիբիրսկի շրջանային դատարանն ուժի մեջ է թողել 80 հազար ռուբլի տուգանքը, որը տեղաբնակը պարտավորվել է վճարել սեփական հարսանիքի ժամանակ թամադայից 30 հազար ռուբլի գողանալու համար, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով շրջանային դատախազությանը։

Համաձայն տեղեկությունների՝ 2016-ի օգոստոսի 6-ին Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ ոմն Ֆյոդորով ամառային սրճարաններից մեկում սեփական հարսանիքի տոնակատարության ժամանակ աչք է դրել առանց հսկողության մնացած կանացի պայուսակի վրա եւ յուրացրել այն։

«Պայուսակը պատկանում էր հարսանիքի կազմակերպչին։ Համոզվելով, որ իրեն չեն հետեւում, նա գաղտնի գողացել է անձնական իրերով ու 29 հազար ռուբլի պարունակությամբ պայուսակը, որի  մեջ եղած գումարը նախատեսված էր հանդիսավարին վճարելու համար»,– հայտնել են դատախազությունից։

Մեղադրյալը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով իրեն անմեղ ճանաչել, սակայն դատարանը մերժել է բողոքը։