Քենիայում կրկնակի նախագահական ընտրությունների կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով 3 մարդ մահացել է:Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության իր աղբյուրին:

Բողոքի ակցիաների պատճառով որոշ ընտրատեղամասեր անվտանգության նկատառումներից փակվել են: Տեղական ԿԸՀ-ն հայտարարել է, որ քաղաքացիները կարող են շաբաթ քվեարկել:

«Սինխուա»-ն հաղորդում է, որ ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Ռաիլ Օդինգի անունը, ով ավելի վաղ ընտրությունները բոյկոտելու մասին էր հայտնել, մնացել է քվեաթերթիկներում:

Որոշ ընտրատեղամասերում քվեարկողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ նվազել է:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վերաքվեարկության ժամանակ կարգուկանունի պահպանության համար ավելի քան 130 հազար ոստիկան է աշխատել:

Հիշեցնենք, որ օգոստոի 8-ին նախագահական ընտրություններում 8 թեկնածու է մասնակցել: Գլխավոր մրցակիցներն էին գործող նախագահ Ուխուրու Քենիաթը եւ Ռ. Օդինգան:

Օգոստոսի 11-ին ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները` հայտարարելով Վ. Քենիաթի վերընտրությունը: Օդինգան չընդունեց այդ արդյունքները: Քենիայի Գերագույն դատարանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր քվեարկության արդյունքները չեղարկելու մասին եւ 60 օրվա ընթացքում պահանջել նոր նախագահական ընտրություններ: