Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիս արեւմուտքում  ահաբեկիչների ոչնչացման մասին է հայտարարել, հաղորդում է Tasnim-ը:

Աղբյուրի համաձայն՝ ահաբեկիչների խումբը Չալդորան շրջան է մտել: Ահաբեկիչները սպանել են շրջանի երկու բնակչի:

ԻՀՊԿ ցամաքային ուժերը  հարձակումից հետո են սկսել գործողությունը՝ հետապնդելով ահաբեկիչներին: Զինված բախման ընթացքում 4 ահաբեկչ սպանվել է:

ԻՀՊԿ-ն ահաբեկիչներից վերցրել է զենք, կապի միջոցներ եւ ռազմամթերք: