ԱՄՆ-ը 2011-ին կմտնի նախագահական ընտրարշավի փուլ, ուստի քիչ ուշադրություն կհատկացնի հակամարտություններին: Այդ մասին հայտարարել է Heritage Foundation-ի առաջատար փորձագետ Արիել Քոենը:

Նրա խոսքով, բացի այդ, 2011-ը շրջադարձային, անգամ կրիտիկական տարի կլինի Աֆղանստանում կոալիցիայի ուժերի գործողությունների համար:

«Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը այլ գերակայություններ կունենա, եւ անգամ այնպիսի կարեւոր հակամարտություն, ինչպիսին մերձավորարեւելյանն է, Վաշինգտոնը, դատելով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտահայտություններից, ավելի քիչ ուշադրություն կդարձնի, քան՝ այժմ: Ուստի դժվար լուծելի հակամարտությունները, որոնցում Վաշինգտոնի համար անհապաղ քաղաքական եւ PR դիվիդենտներ ստանալու հեռանկարները մեծ չեն եւ ազգային անվտանգության սպառնալիքը սահմանափակ է, ամերիկյան վարչակազմի համար՝ հատկապես երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին, քիչ դեր կունենան, հատկապես երկրի տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում»,- կարծում է  Քոենը:

Ըստ Քոենի, ուժերի դրությունը չի փոխվի, բացառությամբ ԱՄՆ-ի ուղղությամբ Հայաստանի վերակողմնորոշումից, ինչը հնարավոր է ապագայում: