Հհոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Իջևան քաղաքի սկբնամասում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արամայիս Բ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։