Ռուսաստանի վերջին հարձակումը Բուլղարիայի տարածքային ջրերի հարևանությամբ գտնվող առևտրային նավերի վրա, որի հետևանքով տուժել են Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ի ցույց է դնում Մոսկվայի ակնհայտ անտարբերությունը խաղաղ բնակիչների կյանքի և Սև ծովում ծովային անվտանգության նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, խստացնել պատժամիջոցները և ձեռնարկել վճռական քայլեր՝ նրան պատասխանատվության ենթարկելու և նավագնացության ազատությունը պաշտպանելու համար։ Սև ծովը կենսական կարևորության ուղի է համաշխարհային պարենային անվտանգության համար։ Ռուսաստանը հարձակվում է դրա վրա, որպեսզի սովը կարողանա որպես զենք օգտագործել և աշխարհը պահել պատանդի կարգավիճակում։ Դրան պետք է վճռականորեն հակազդել», — նշել է Սիբիգան։