Գերմանական Ֆրանկֆուրտից Դելի ուղևորվող «Air India» ավիաընկերության չվերթը վերահասցեագրվել է դեպի Ջայպուր այն բանից հետո, երբ օդաչուն ակտիվացրել է Squawk 7500 ազդանշանը, որն ինքնաթիռի առևանգման մասին ահազանգող միջազգայնորեն ընդունված կոդ է, հաղորդում է India Today-ը։
Հնդկաստանի ավիացիոն իշխանությունները հետաքննություն են անցկացնում։
Ավելի ուշ հաղորդվել է, որ չվերթի բոլոր ուղևորներն անվտանգ են և իջեցվում են ինքնաթիռից։




























