Հայաստանի ՀՆԱ-ն հունվար-նոյեմբերին աճել է 2,6 տոկոսով։ Այդ մասին հաղորոդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունվար-հոկտեմբերին աճը կազմում էր 2,4 տոկոս։ Թեեւ աճի տեմպի որոշ արագացմանը՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5,4 տոկոս անկում։
11 ամսվա կտրվածքով՝ արդյունաբերությունն աճել է 9,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության անկումը կազմել է 14,5 տոկոս։ Գյուղատնտեսական սեզոնի ավարտի պատճառով այս ոլորտում նոյեմբերի անկումը հոկտեմբերի համեմատ կազմել է ավելի քան 40 տոկոս։
Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 6,6 տոկոս աճ, իսկ շինարարությունում՝ 3,8 տոկոս անկում։ Մանրածախ առեւտուրը, ինչպես եւ նախորդ ամիսներին, էական փոփոխություններ չի կրել՝ ընդամենը 0,5 տոկոս աճ։
Միջին աշխատավարձը նոյեմբերին կազմել է 106,2 հազ. դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 7,2 տոկոսով։





























