Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է լծվել Հայաստանի հանրապետական կուսակցության 2012 թվականին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավին:
Դեկտեմբերի 20-ին նախարարության ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Աշոտյանը` հավելելով. «Ֆորմալ առումով նախընտրական արշավը մեկնարկում է ընտրություններից մի քանի օր առաջ: Հայաստանում փորձում են նախընտրական արշավը եւ զարգացումներն արագացնել: Որպես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ես բնականաբար լի եմ եռանդով եւ էներգիայով՝ աշխատանքից հետո, ՀՀ օրենսդրության շրջանակներում, հարկ եղած դեպքում լծվել նաեւ քարոզչական աշխատանքներին»:
Կրթության եւ գիտության նախարարի կարծիքով, սակայն, իր լավագույն լուման ընտրությունների եւ կուսկացության հաջողության մեջ կլիներ նախարարության կուռ, համակարգված եւ արդյունավետ աշխատանքը:




























