Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը, ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամփոփել անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին:





























