«Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ից Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթները (U8 518/517) կիրականացվեն նաեւ «Վնուկովո» օդանավակայան։ Այսպիսով՝ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ կիրականացվի 2 չվերթ դեպի «Դեմոդեդովո» եւ 3 չվերթ դեպի «Վնուկովո»։
Բացի այդ՝ դեկտեմբերի 26-ին եւ 29-ին կիրականացվեն 2 լրացուցիչ չվեթներ դեպի «Դեմոդեդովո» (U8 522/521), քանի որ Ամանորի նախօրեին ուղեւորահոսքը կտրուկ ընդլայնվում է։




























