ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի գործարար պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին, ում հետ քննարկել է Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: