Թուրքիայի Կոնիա նահանգի Մերամի շրջանում Թունջայը 2 տարի առաջ իրենից հեռացած եւ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը սպանելու համար վարձել է ապառիկով աշխատող մարդասպանի։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Թունջայի կնոջը վիրավորված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 5 օր անց նա մահացել է։ Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը, որի ընթացքում սպանության կասկածյալների մեջ են հայտնվել նախկին ամուսինը եւ ոմն Գյոքհան, ով տաքսի է վարում։

Ոստիկանություն բերման ենթարկված Թունջայը խոստովանել է, որ ինքն է պատվիրել սպանությունը, քանի որ իր նախկին կինը շարունակաբար զբաղվում էր մարմնավաճառությամբ, իսկ ինքը չէր կարողանում դրա դեմն առնել։ 

Թունջայը նշել է, թե կնոջը սպանելու համար փնտրել է ապառիկով աշխատող մարդասպանի եւ գտել Գյոքհանին, ով համաձայնվել է 20 հազար ԱՄՆ դոլարով  կատարել պատվերը՝ գումարը ամիս-ամիս ստանալու պայմանով։

Պարզվել է, որ Գյոքհանն էլ իրեն տաքսու վարորդ է ներկայացրել եւ կարողացել մտերմանալ կնոջ հետ ու իրականացնել սպանությունը։