Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է, որ կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանը եւ նրա կին Հանին մահացել են պարանով շնչահեղձ լինելուց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դատաբժշկական փորձաքննությունն անցկացվել է երեկ եւ այսօր: Երկուսի մահվան պատճառն էլ պարանոցը պարանով սեղմելն է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Շաբաթ հաղորդվել էր, որ դեղագործական Apotex ընկերության հիմնադիր Բարրի Շերմանին եւ նրա կնոջը՝ Հանիին, մահացած են գտել Տորոնտոյի իրենց տանը: Իրավապահ մարմինների ներկայացուցչի տեղեկություններով՝  ոստիկանությունը նրանց մահը «կասկածելի» է որակում:

Canadian Business ամսագիրն ավելի վաղ Շերմանին ընդգրկել էր Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկի մեջ, որում նա 15-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: