Վաշինգթոնում գնացքի՝ ռելսերից դուրս գալու արդյունքում մի քանի ուղեւոր է զոհվել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով տեղական իշխանություններին: Հնարավոր զոհերի թիվը դեռ հայտնի չէ:

Շերիֆի ներկայացուցիչ Էդ Թրոյերի խոսքով՝ վթարի արդյունքում «բազմաթիվ զոհեր» կան, սակայն ճշգրիտ թիվը դեռ անհնար է ասել:

Գնացքի վագոններից մեկը էստակադից մայրուղի է մտել՝ հարվածելով մի քանի մեքենաների: Վարորդների թվում մահացածներ չկան, ասել է Թրոյլերը:

Ուղեւորատար Amtrak գնացքը ռելսերից դուրս է եկել Pierce County-ի խճուղի՝ Վաշինգթոն նահանգի Սիեթլի մոտ: Հայտնի է, որ վթարի է ենթարկվել 501 գնացքը, որը Վանկուվերից ուղեւրովում էր  Յուջին: