Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Լեւանտեի հետ առաջին խաղում Մադրիդի Ռեալը հաղթեց 8:0 հաշվով: Երեքական գնդակ խփեցին Բենզեման ու Ռոնալդուն: 8:0 հաշիվը գավաթի խաղարկությունում Ռեալի համար սահման չէ: 1943-ին Արքայական ակումբը Բարսելոնային հաղթել է 11:1 հաշվով:
Արդյունավետությամբ նշանավորվեց նաեւ Սեւիլիա - Մալագա խաղը: Սեւիլիան հաղթեց 5:3 հաշվով:





























