ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ:

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ քննարկել են ՀՀ ժողովրդավարացման հետ կապված առաջընացը, սահմանադրական բարեփոխումները, ընտրությունները, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ԼՂ հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն: Նրա խոսքով, եզրափակիչ փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն ներկային, այլեւ տալիս է զարգացման առաջնահերությունները:

«Մեզ հաջողվեց CEPA-ին տալ միս ու արյուն: Կարծում եմ` մենք հաջողեցինք CEPA-ի առաջին կիրարկումն ապահովել հենց այս դահլիճում»,- ասաց Ա.Աշոտյանը, ով պատմական որակեց այս նիստը:

Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն իր հերթին ընդգծեց, որ հարաբերությունները կատարելագործվել եւ զարգացել են ոչ միայն ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ, այլ եւ խորհրդարանների միջեւ, եւ երկուսն էլ կենսական դեր ունեն հարաբերությունների հետագա խորացման համար:

«CEPA-ն պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ: Այն կնպաստի ներդրումներին, կրթական կապերին, աջակցությանը: CEPA-ն ինքնին նվաճումը չէ, այն ճանապարհի մեկնարկն է: Մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին, որ սահուն կանցնի եւ կվավերացվի համաձայնագիրը: Այս խորհրդարանը դեռ զգալի ծավալի աշխատանք պետք է կատարի, որպեսզի CEPA համաձայնագիրը կատարվի: CEPA-ն իր մեջ պարունակում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցբարեման համար եւս, օժանդակություն հատուկ ծրագրերին: Մենք ավանդաբար աշխատել ենք «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքով, որ իր հետ որոշակի պայմաններ է բերում եւ Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ իրական առաջընթաց ունի: Բոլոր ոլորտների հիմքում ընկած է ՀՀ եւ հայերի ցանկությունրը առ սեփական զարգացման վեկտորը` որպես ինքնիշխան պետություն: Սա ֆանտաստիկ ճանմփորդություն է լինելու, որով երկիրը առաջ է շարժվելուեւ եւ դառնալու է այնպիսին, ինչիսին ուզում է»:

Ս.Քարիմը նշեց, որ իրենց նպատակը շոշափելիորեն բոլոր քաղաքացիների կյանքի բարելավումն է, եւ իրենք կոչ են արել ՀՀ իշխանություններին շատ հստակորեն հանրությանը ներկայացնել երկկողմ հարաբերությունների հիմքը, թե ինչի են ձգտում հասնել եւ ինչպես են ձգտում դա անել:

Սաջադ Քարիմը նշեց, որ ԵՄ դերի վերաբերյալ զգալի ապատեղեկատվություն կա, որը չի նպաստում, որ ճիշտ պատկերացում ձեւավորվի ԵՄ իրական դերի վերաբերյալ: