ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի մերձակայքում պատահար է տեղի ունեցել, որի անուղղակի մասնակիցներն են դարձել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ու նրա կինը՝ Լորան:

Նրա տան բակ է ներխուժել մի մեքենա, որի վարորդը հյուր էր գնում Բուշերի հարեւանին, սակայն չի կարողացել տիրապետել կառավարումը: Ջորջ Բուշն ու նրա կինը՝ Լորան այդ ժամանակ գտնվել են տանը եւ չեն տուժել:

Բուշ ամուսինների տանը հայտնված վարորդին հարցաքննել է նրա թիկնազորն ու ազատ արձակել: Դալլասի ոստիկանությունը հայտնել է, որ նա պատահաբար է կոտրել պարիսպը եւ որեւէ չար միտում չի եղել վարորդի գործողություններում: