Ստամբուլի քաղաքապետարանի անվտանգության բաժնի պետը Թայֆուն Քարալըն քաղաքապետարանի բակում սկզբում հայհոյել այնուհետ ծեծել է աշխատակիցներից մեկին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը չի պատասխանել բաժնի պետի հայհոյանքներին ու տեղում կանգնած է մնացել ծեծի ժամանակ։ Սակայն երբ փորձել է քայլել, ուշագաց է եղել եւ ընկել գետնին։

Ուշագնաց աշխատակցին հիվանդանոց են տեղափոխել։