Ռուսական «աշխարհիկ վագրուհի» Մաշա Մալինովսկայան գտնվում է հղիության 5-րդ ամսում: Ապագա մայրիկը չի թաքցնում իր վիճակը եւ կրում է կիպ հագուստ, գրում է 7d.org.ua-ն:
Հեռուստահաղորդավարուհու սիրելին միանգամից անհետացել է, երբ իմացել է, որ Մաշան հղի է: «Նա կովկասցի է, իսկ կովկասցի տղամարդիկ ասոցացվում են պատվի ու արժանապատվության հետ: Ցավոք, լինում են բացառություններ: Մալինովսկայան չի տխրում. Նա միայնակ էլ կմեծացնի երեխային: Մաշան որոշել է մամուլում պատմել ողջ ճշմարտությունը երեխայի հոր մասին, որպեսզի հայրը չհայտարարի երեխայի նկատմամբ իր իրավունքների մասին»,- գրում է eg.ru-ն:





























