Կառլեն Մկրտչյանը (Փյունիկ) ճանաչվել է 2010թ. լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը բաժանել են Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին (երկուսն էլ Փյունիկ), որոնք դարձել էին 16-ական գոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի և Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2010թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Առաջին խմբի առաջնության չեմպիոնի գավաթն ու ոսկե մեդալները ստացել են Արարատի ֆուտբոլիստները:
Այնուհետեւ պարգեւատրվել են Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի բրոնզե (Ուլիս), արծաթե (Բանանց) եւ ոսկե մեդալակիրները: Առաջնության չեմպիոն Փյունիկին ոսկե մեդալներն ու չեմպիոնական գավաթը հանձնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: