Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Մագնուս Կարլսենից բացի բոլոր հավակնորդները ստորագրել են մրցախաղերին մասնակցելու պայմանագրերը: Կարլսենին կփոխարինի Ալեքսանդր Գրիշչուկը:

Մասնակիցների վերջնական կազմը
1. Վեսելին Տոպալով (աշխարհի չեմպիոնի կոչման նախորդ մրցախաղի մասնակից)
2. Վլադիմիր Կրամնիկ (վարկանիշով)
3. Լեւոն Արոնյան (Գրան Պրի 2008-2009-ի հաղթող)
4. Բորիս Գելֆանդ(Աշխարհի գավաթ-2009-ի հաղթող)
5. Շաքրիյար Մամեդյարով (ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ)
6. Ալեքսանդր Գրիշչուկ(Գրան Պրի 2008-2009-ի երրորդ տեղ)
7. Թեյմուր Ռաջաբով (Գրան Պրի 2008-2009-ի երկրորդ տեղ)
8. Գատա Կամսկի (2009թ. հավակնորդների եզրափակիչ մրցախաղի մասնակից)