Նշվում է, որ իսրայելցիների հետ բախումների հետեւանքով եւս երկու պաղեստինցի երիտասարդ ծանր վիավորվել են...
Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելական զինվորականների կողմից արցունքաբեր գազի կիրառման հետեւանքով առնվազն 20 պաղեստինցի է տուժել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Նաբլուս քաղաքում՝ Արեւմտյան ափի ամենամեծ քաղաքում, Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշման դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ իսրայելցի քաղաքացիների հետ բախումների հետեւանքով եւս երկու պաղեստինցի երիտասարդ ծանր վիրավորվել են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին եւ հանձնարարել Պետդեպարտամենտին պատրաստվել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը Երուսաղեմ:
Այս որոշումը խիստ բացասական արձագանք ստացավ շատ երկրների կողմից, մասնավորապես՝ արաբների եւ մահմեդականների:



























