Եվրամիությունը Վրաստանին 140 միլիոն լարի (48.1 միլիոն եվրո) արժողությամբ դրամաշնորհ է հատկացրել «երկրի բարեփոխումների ոլորտում 2017 թվականին գրանցած հաջողությունների» համար: Այս մասին հաղորդում է ANNA news-ը։
«Բարեհաջող բարեփոխումներ են իրականացվել հետեւյալ բնագավառներում` առեւտրի եւ բիզնեսի զարգացման, մասնագիտական կրթության եւ զբաղվածության, գյուղատնտեսության, ներքին տեղահանված անձանց ինտեգրման, արդարադատության, պետական կառավարման եւ ֆինանսների կառավարման, տարածաշրջանային զարգացման քաղաքականության ոլորտներում»:
ԵՄ պատվիրակությունը հայտնում է, որ «Վրաստանի առաջընթացը Եվրամիության կողմից գնահատվել է Վրաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների մասին անկախ հաշվետվությունների հիման վրա»:




























