Անհայտ անձը կրակ է բացել Կահիրեի արվարձանում գտնվող Հելուան քաղաքի եկեղեցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ահրամ» լրատվական պորտալը:
Ոստիկանությունը չեզոքացրել է հանցագործին:
Տեղեկացվում է, որ միջադեպի վայրում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:



























