Այսօր առավոտյան մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը:

Նա մի քանի օր առաջ գլխուղեղի վիրահատություն էր տարել, որի արդյունքում 2 օր գտնվում էր կոմայի մեջ։ Չհաղթահարելով կոման՝ Աբգար Եղոյանն այսօր առավոտյան մահացել է:

Աբգար Կամոյի Եղոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 2-ին։ 1985 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1996 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն։ Վերջերս նա ընտրվել էր Եվրոպական Միության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ազգային համակարգող:

Դժբախտաբար, նա չհասցրեց իրականացնել իր առջև դրված մեծ նպատակները:

Աբգար Եղոյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ից ք. Երևան, Շիրակի 4-րդ նրբանցք, 11 շենք, բն. 10 հասցեում։ Հուղարկավորությունը` դեկտեմբերի 26-ին, ժամը` 14.00-ին, նույն հասցեից: