Երգչուհի Ալլա Պուգաչովան հիվանդանոցից դուրս է գրվել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքը: Թեեւ վիրահատությունից ընդամենը 2 օր էր անցել, երգչուհին լքել է հիվանդանոցը սեփական ցանկությամբ:
Նրա խոսքով` բժիշկները ցանկացել են ավելի երկար հետազոտել նրան, սակայն նա ցանկություն է հայտնել որքան հնարավոր է շուտ տուն հասնել, նշելով. «տանը պատերը կօգնեն»: Երգչուհին առանձնակի շնորհակալություն է հայտնել բժիշկներ Ալեքյանին եւ Բոկերիային:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալլա Պուգաչովային անոթների ստենտավորման վիրահատության են ենթարկել: Բժիշկների խոսքով, վիրահատությունը հաջող է անցել եւ երգչուհին իրեն լավ է զգում:





























