Ռուս երգիչ Բորիս Մոիսեեւը գիտակցության է եկել, սակայն, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նա միացված է արհեստական շնչառության ապարատին: Երգչի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Ավելի վաղ նշվում էր, որ Մոիսեեւը իշեմիկ կաթված է ստացել եւ ընկել կոմայի մեջ, որի պատճառով ստիպված են եղել թոքերին արհեստական շնչառության ապարատ միացնել: