Դերասան Հրանտ Թոխատյանն այս տարի, նախորդ տարիների պես, Ամանորն անց է կացնելու տանը՝ ընտանիքի հետ:

«Տոնածառի մոտ բաժակները բարձրացնելու ենք ու սպասենք Ձմեռ Պապիկին: Ժամը տասներկուսը մեզ մոտ շատ ընտանեկան է անցնում: Հետո նոր արդեն մենք ենք այցելում, մեզ են այցելում: Ինչ ասես, որ չենք անում: Շատ ուրախ է անցնում»,-ասաց դերասանը:

Հրանտ Թոխատյանը նոր տարվա գիշերն առաջինն այցելում է իր հայրիկին:

Հարցին, թե ի՞նչ նվեր է սպասում Ձմեռ Պապից, պատասխանեց. «Չեմ ասի, դա անակնկալ է»:

Հրանտ Թոխատյանի երեք զավակների համար Ձմեռ Պապն այս տարի էլ է նվերներ բերելու, բայց, թե ի՞նչ նվերներ, հայտնի չէ. «Իրենք նամակներ են գրել Ձմեռ Պապիկին, բայց ես չեմ կարդացել ու չեմ կարող ասել, թե ի՞նչ են ուզել»,-վերջում հավելեց Թոխատյանը: