Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 2011 թվականի համար Ձմեռ Պապիկից համամարդկային, ոչ նյութական նվեր է ուզում:

«Ձմեռ Պապիկից ուզում եմ, որ մարդիկ 2011 թվականին ապագային նկատմամբ հույսով, հավատով լինեն: Դա ամենակարեւորն է, որովհետեւ 1990-ական թվականներին մեր վիճակն ավելի լավը չէր, բայց մարդիկ ապագայի նկատմամբ վստահություն ունեին, արդարության նկատմամբ սպասելիք»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  օմբուդսմենը:

Նա նշեց, որ Ամանորը դիմավորելու է տանը`երեխաների, կնոջ ու մոր  հետ, սակայն հաջորդ օրը մեկնելու է Ջերմուկ:

Արմեն Հարությունյանը նախընտրում է Նոր տարվա գիշերը տանը մնալ եւ ոչ մեկին չայցելել: «Մենք գերադասում ենք նեղ-ընտանեկան պայմաններում նշել տոնը»,-ասաց նա` հավելելով, որ նվեր հասցրել է գնել միայն աղջկա համար  եւ  հիմա էլ դուրս են եկել նվեր գնելու որդու համար:

 

«Ջմեռ Պապիկը նվերներ բերում է,  բայց իմ երեխաներից մեկը 20 տարեկան է, մյուսը` 14, իրենք արդեն գիտեն, որ Ձմեռ Պապիկի նվերը լավ կլինի միասին գնանք տեսնենք»,-կատակելով հավելեց օմբուդսմենը: