NEWS.am-ի թղթակիցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել է, թե ո՞րն է եղել իր ստացած ամենաթանկ նվերը: «Թոռնի՜կս, թոռնիկնե՜րս, ավելի ճիշտ»,-ասել է  Հովիկ Աբրահամյանը, ով, ի դեպ, այս տարի աղջիկ թոռնիկ է ունեցել:

Խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, որ ավելի շատ սիրում է նվիրել, քան նվեր ստանալ: Իսկ նվեր մատուցելիս հաշվի է առնում մի շարք հանգամանքներ,  հատկապես նվեր ստացողի պաշտոնն ու զբաղեցրած դիրքը: Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, ավելի շատ հաճույք է ստանում նվերներ տալ կանանց, քան թե տղամարդկանց: Ինչո՞ւ՝ հարցին նախագահը լուրջ տոնով պատասխանել է. «Որովհետեւ ես կանանց հետ ամեն ինչն էլ հաճույքով եմ անում»:

Ի դեպ, խորհրդարանի ղեկավարն իր առատաձեռնությունը ապացուցել է NEWS.am-ի թղթակցին ԱԺ հանդիսության սրահում դրված տոնածառից զույգ խաղալիք նվիրելով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի