Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջ աշխարհի քրիստոնյաներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ: Իր նախաամանորյա շնորհավորանքի մեջ Իսլամական հանրապետության ղեկավարը բոլորին եւ մասնավորապես Իրանի քրիստոնյաներին մաղթել է հաջողություն ու բարգավաճում գալիք տարում:
Իր հայտարարությունում Իրանի նախագահը նշել է, որ եթե մարդիկ ուզում են վերացնել սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բոլոր անհարթությունները, ուրեմն պետք է « հետեւեն հին մարգարեներին, ովքեր ձգտել են միյան սիրո եւ արդարության», գրում է RBC-ն:
Իսլամը ընդունում է Հիսուս Քրիստոսին, ինչպես եւ Մովսեսին, սակայն որպես մարգարե:





























