Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ավտոշարասյունը շաբաթ գիշերը վթարի է ենթարկվել ամերիկյան Քալիֆորնիա քաղաքում, ինքը՝ Տրյուդոն չի տուժել, հաղորդել է KABC TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Տրյուդոյի ավտոշարասյունը Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանից վերադառնում էր Սիմի Բելի, վերջինս այնտեղ հանդես էր եկել ելույթով:

Միջոցառումից հետո գրադարանից դուրս գալով ճանապարհի 6-րդ կիլոմետրին Toyota-ի վարորդը բախվել է մոտոցիկլին, որն ուղեկցում էր Կանադայի վարչապետի մեքենային: Նշվում է, որ Տրյուդոյի մեքենան չի բախվել մեկ այլ մեքենայի:

3 հոգի հոսպիտալացվել է: