Ֆիլիպ Կիրկորովն իր նյարդային խանգարումների պատճառը համարում է սատանայական ուժերը, որոնք ներթափանցում են դերերի միջոցով:

Կիրկորովի խոսքով, իր բոլոր ձախորդությունները սկսվել են ամանորյա մյուզիքլում սատանայի դեր խաղալուց հետո: 2004-ին տեղի ունեցավ հայտնի սկանդալային դեպքը լրագրող Իրինա Արոյանի հետ, հետո էլ Ալլա Պուգաչովան հրաժեշտ տվեց իրեն:

Դրանից հետո Կիրկորովը չար ուժերից ազատվել է Տիբեթում: Սակայն անցած տարի դերասանը համաձայնեց խաղալ Դրակուլայի դերը ու դարձյալ հայտնվեց անախորժության մեջ` ծեծի ենթարկեց Մարինա Յաբլոկովային:  Այժմ Կիրկորովը սատանայից փրկվելու համար մեկնել է Դիվեեւո` Սերաֆիմ Սարովսկու մասունքներին աղոթելու: Կիրկորովը նաեւ հայտարարել է, որ այլեւս սատանայի դերեր չի խաղա, գրում է Янтарный Край - газета Online Калининград-ը: