Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` նոր կյանքում հաջողություն մաղթելու համար:

«Շնորհակալություն @MedvedevRussia: Հուսով եմ` լավ եք դիմավորել Նոր տարին: Շատ եմ ցանկանում դարձյալ հանդիպել Ձեզ հետ: Գուցե դահուկների վրա սահենք», - գրել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետն իր միկրոբլոգում:

Հունվարի 3-ին Մեդվեդեւն իր միկրոբլոգում Շվարցենեգերին հաջողություններ էր մաղթել նոր կյանքում:

Հունվարի 2-ին հանրապետական Առնոլդ Շվարցենեգերին Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում փոխարինեց դեմոկրատ Ջերի Բռաունը: